Ոտնլվայի արարողություն` ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
Ապրիլի 9-ին, Ավագ Հինգշաբթի օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սբ. Պատարագ` ի հիշատակ մեր Տիրոջ վերջին ընթրիքի եւ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը:
Նույն օրը, ժամը 16-ին, Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հանդիսավոր թափորով առաջնորդվելով Մայր Տաճար, կատարեց Ոտնլվայի արարողություն: Արարողության ժամանակ ընթերցվածքներին, աղոթքներին եւ շարականների երգեցողությանը հաջորդեց յուղի եւ ջրի օրհնությունը:
Այնուհետեւ Փրկչի օրինակով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծնրադիր լվաց եւ յուղով օծեց վեց եկեղեցականների, չորս զինվորականների եւ երկու ուսանողների ոտքերը:
Վերջում օրհնված յուղը բաշխվեց արարողությանը ներկա բարեպաշտ ժողովրդին: