Շվեյցարիայի Հայոց Թեմի Ժնև եւ Լեման շրջանի եկեղեցական ծխի Ընդհանուր արտակարգ ժողովը
Ապրիլ 26-ին Ժնեւի Հայ Կենտրոնում տեղի ունեցավ Շվեյցարիայի Հայոց Թեմի Ժնեւ եւ Լեման Շրջանի եկեղեցական ծխի Ընդհանուր արտակարգ ժողովը, որի նպատակն էր ընտրել ծխական խորհրդի նոր անդամներին։ Նշենք, որ Ժնեւ եւ Լեման Շրջանի ծուխը հիմնադրվել է 2011 թվականի հունիս 20–ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Ժողովը բացվեց Շվեյցարիայի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանի աղոթքով, ով ողջույնի խոսքով դիմեց ներկաներին։ Ներկայացնելով թեմական և ծխական կառույցների կարեւորությունը, ինչպես պատմական, այնպես էլ եկեղեցական կյանքում՝ Հայր սուրբն ընդգծեց հիշյալ կառույցների կազմակերպման անհրաժեշտությունը շվեյցարահայ եկեղեցական համայնքում և անդրադարձավ հետագա աշխատանքներին։ Առաջնորդական Տեղապահի առաջարկով ժողովականներն իբրեւ ժողովի համանախագահներ ընտրեցին տիարք Դանիել Փափազյանին եւ Արդեն Շելլեֆյանին։ Նրանք արդեն մեկ տարի նախանձախնդրությամբ եւ պատասխանատվությամբ լծված են թեմական և ծխական կառույցների կազմակերպման աշխատանքներին և մեծապես նպաստեցին սույն ժողովի հրավիրմանը։ Ժողովն աչքի էր ընկնում հայորդիների աննախադեպ մասնակցությամբ: 11 թեկնածուներից 150 քվեով ժողովն ընտրեց Ծխական խորհուրդ հետևյալ կազմով.
Աղավնի Սրմաքեշ-Բաղջյան
Անի Ղազարյան-Դրիսսի
Վաչե Մարկոսյան
Վահիկ Բաղրամյան
Խաչիկ Կարահակոբյան
Ֆլավիան Այգընզաց
Արև Սալամոլար-Յըլդըզ
Անահիտ Օհաննեսյան
Տիգրան Յազմաջյան
Առաջիկայում նորընտիր Ծխական խորհուրդը պիտի գումարի անդրանիկ ժողով եւ ընտրի ատենապետ, փոխատենապետ, գանձապահ և քարտուղար։ Թեմական կառույցների կազմակերպման աշխատանքների շրջանակներում Առաջնորդական Տեղապահը և Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ հոգեշնորհ Տ. Տիրան աբեղա Պետրոսյանը պիտի ձեռնամուխ լինեն թեմական պատգամավորական ժողովի հրավիրմանը և թեմական խորհրդի ընտրությանը: Ժնևի, Նյուշաթել-Ժյուրայի և Ցյուրիխի եկեղեցական ծխերից ներկայացված ։ Նախատեսվում է նաեւ եկեղեցական ծխեր հիմնել Աարաու, Լուգանո և շվեյցարական հայաշատ այլ քաղաքներում: