Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կտարվի Մուղնու Ս. Գեւորգ եկեղեցի

Ապրիլի 11-ին` Կրկնազատկի տոնին, արդեն իսկ ամրագրված ավանդույթի համաձայն Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի եւ Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գեւորգ եկեղեցի կտարվի Շուրիշկանի հրաշագործ Ս. Ավետարանը:

Ուխտի Ս. Պատարագի ընթացքում հավատավոր ուխտավորները եւ շուրիշկանցիները հնարավորություն կունենան համբուրելու եւ օրհնություն ստանալու Ս. Ավետարանից: