«Շողակաթ» հեռուստաընկերության նոր ալիքի հաճախականություն

Տեսանյութային տեղեկատվություն

 

«Շողակաթ» հեռուստաընկերությունը հայտարարում է իր ծրագրերի ընդլայնման մասին:  «Շողակաթ» հեռուստաընկերությունը` հիմնադրված 1995 թ-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո:

 

Հունվարի 21-ից սկսած` “Շողակաթ» հեռուստաընկերությունը կհեռարձակի իր ծրագրերը Հայաստանի տեղային հաճախության 47 ալիքով: «Շողակաթ»-ը կսկսի նոր հոգեւոր եւ մշակութային ծրագրեր մոտ ապագայում: Հետագա ծրագրերի մասին տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով «Շողակաթ» հեռուստաընկերության կայքէջ: