Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում եւ շնորհավորում համայն մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին` Սահմանադրության Օրվա առիթով:

Տոնի խորհրդով կարեւորենք սահմանադրական այն հիմնարար արժեքներն ու սկզբունքները, որոնցով վերահաստատվեց մեր անկախ պետականությունը եւ որոնցով առաջնորդվելով` մեր ժողովուրդը իրականություն պիտի դարձնի հզոր ու բարօր Հայրենիքի իր արդար տեսիլքը:

Թող Բարձրյալն Աստված օրհնի մեր ժողովրդի ջանքերը` ի սեր մեր երկրի առաջընթացի եւ իր նոր կյանքի կառուցման եւ բոլոր հույսերի ու իղձերի մարմնավորման:

Աղոթում ենք, որ Տերը Իր շնորհի ներքո խաղաղության մեջ պահպանի մեր երկիրը եւ աշխարհասփյուռ համայն մեր ժողովրդին:

 

Օրհնությամբ`

 

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ