Նոր նշանակում

Նոր նշանակում 09.06.2015
Նոր նշանակում

     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը, ազատվելով Գերմանիայի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Հոլանդիայում` որպես Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ: