Նոր նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռի մի շարք միաբաններ նոր նշանակումներ են ստացել Մայր Աթոռի կառույցներում եւ Հայ Եկեղեցու թեմերում:
Հոգեշնորհ Տ. Նշան աբեղա Պետրոսյանը, ազատվելով Գեւորգյան հոգեւոր ճեմարանի փոխտեսչի պարտականություններից, ծառայության է կոչվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Հոգեշնորհ Տ. Դավիթ աբեղա Քարամյանը, ազատվելով «Էջմիածին» ամսագրի փոխխմբագրի պարտականություններից, նշանակվել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի փոխտեսուչ: