Նոր նշանակումներ

Նոր նշանակումներ

     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
     Արժանապատիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանը ծառայության է կոչվել Գուգարաց թեմում:
     Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանատան Եկեղեցական ժողովական գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Միրզոյանը, ազատվելով Արմավիրի թեմում ստանձնած հովվական պարտականություններից, հետայսու շաբաթ և կիրակի օրերին կծառայի Մայր Աթոռի Վանորեից տեսչությունում: