Նոր նշանակումներ

Նոր նշանակումներ

     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
     Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը նշանակվել է Ս. Գայանե վանքի վանահայր, Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը` Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն:
     Հոգեշնորհ Տ. Անդրանիկ աբեղա Գևորգյանը, ազատվելով Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից, կշարունակի ծառայել Մայր Աթոռի Կալվածոց տեսչության տնօրենի պաշտոնում: