Նոր նշանակումներ
Նոր նշանակումներ
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նշանակումներ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմերում և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում:
Մայր Աթոռի միաբան Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը ծառայության է կոչվել Արագածոտնի թեմում: Տ. Հովհաննես քահանա Մարուքյանը, ավարտելով ծառայությունը Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմում, նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանաձորի Հայորդյաց տան հոգևոր հովիվ: Տ. Զոհրապ քահանա Մազմանյանը, ավարտելով ծառայությունը ՀՀ Զինված Ուժերում, իր հոգևոր սպասավորությունը կշարունակի Վիրահայոց թեմում: