Նոր նշանակումներ

Նոր նշանակումներ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում  կատարվել են նոր նշանակումներ:
Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Զավեն աբեղա Յազիչյանն ազատվել է իր պարտականություններից և ծառայության նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Տ. Մակար վարդապետ Հակոբյանը, ազատվելով Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից, ծառայության է կոչվել Սյունյաց թեմում` որպես առաջնորդական տեղապահ:
Մայր Աթոռի միաբան Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը նշանակվել է Հառիճավանքի ընծայարանի տեսուչ: Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը, ազատվելով Շիրակի թեմում ստանձնած պարտականություններից, հոգևոր իր ծառայությունը կշարունակի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: