Նոր նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի են ունեցել հոգեւոր սպասավորների նոր նշանակումներ:
Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը, ավարտելով հովվական ծառայությունը Գերմանիայի Հայոց թեմում, նշանակվել է Սուրբ Գեղարդավանքի վանահայր: ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի հոգեւոր սպասավոր Տ. Տիրան քահանա Ավագյանը ծառայության է կոչվել ՀՀ Զինված ուժերի Հոգեւոր առաջնորդությունում: Արագածոտնի թեմում ժամանակավոր ծառայության կոչված Տ. Գնել քահանա Գաբրիելյանն իր հոգեւոր սպասավորությունը կշարունակի Գերմանիայի Հայոց թեմում: