Նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հաստատություններում եւ վանքերում տեղի են ունեցել նոր նշանակումներ:

Կոստանդնուպոլիս մշտական ծառայության մեկնելու կապակցությամբ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ազատվել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսչի պարտականություններից: Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսուչ Տ. Գեւորգ վարդապետ Սարոյանը, ազատվելով դպրանոցի տեսչի պարտականություններից, ս. թ. դեկտեմբերի 10-ից նշանակվել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ:

Սուրբ Գեղարդ վանքի վանահայր Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը, ազատվելով վանահոր պարտականություններից, նոյեմբերի 15-ից ստանձնել է Սեւանի Վազգենյան դպրանոցի տեսչի պաշտոնը:

Տ. Կյուրեղ աբեղա Դավթյանը նշանակվել է Սուրբ Շողակաթ վանքի վանահայր: