Նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանն ազատվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահի պարտականություններից եւ ծառայության կոչվել Ֆրանսիայի հայոց թեմում: Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մկրտիչ վարդապետ Պռոշյանը` ազատվելով Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի փոխտեսչի պարտականություններից:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մի շարք միաբաններ, ավարտելով իրենց բարձրագույն ուսումն արտերկրի տարբեր համալսարաններում, վերադարձել են Մայր Աթոռ Ս. Էջմիածին եւ Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ ծառայության կոչվել Մայր Աթոռի կառույցներում:

Տ. Շահե աբեղա Անանյանը (Փարիզի Կաթոլիկ համալսարան) աշխատանքի է նշանակվել «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում` իբրեւ գլխավոր խմբագրի տեղակալ

Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը (Հռոմի Գրիգորյան համալսարան) սպասավորում է իբրեւ Մայր Աթոռի հրատարակչական բաժնի գրասենյակի վարիչ

Տ. Զավեն աբեղա Յազիչյանը (Ս. Թովմասի համալսարան, ԱՄՆ) նշանակվել է Մայր Աթոռի ինտերնետային գրասենյակում` որպես Մայր Աթոռի համացանցային կայքէջի հայերեն բաժնի պատասխանատու

Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանը (Ջոն Քերըլ համալսարան, ԱՄՆ) նշանակվել է Սեւանի Վազգենյան դպրանոցի փոխտեսուչ

Տ. Տիրան աբեղա Պետրոսյանը (Վիեննայի համալսարան) ստանձնել է Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի փոխտեսչի պարտականությունները: