Նոր նշանակումներ
Նոյեմբերի 9-ին ձեռնադրված յոթ քահանաներ, ավարտելով 40-օրյա պահեցողության շրջանը եւ մատուցելով իրենց անդրանիկ Ս. Պատարագը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հարապետական տնօրինությամբ ծառայության են կոչվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում եւ կառույցներում:
Տ. Ներսես քահանա Ղալայանը հոգ եւոր սպասավորության է կոչվել Գուգարաց թեմում, Տ. Տաթ եւ քահանա Մարուքյանը եւ Տ. Արարատ քահանա Գումբալյանը` Վիրահայոց թեմում, Տ. Արշակ քահանա Նազարյանը` Նոր Նախիջ եւանի եւ Ռուսաստանի հայոց թեմում, Տ. Փառեն քահանա Առաքելյանը` Շիրակի թեմում, Տ. Եզնիկ քահանա Մալխասյանը` Արարատյան Հայրապետական թեմում, իսկ Տ. Արսեն քահանա. Սարոյանը` ՀՀ Զինված Ուժերում: