Նոր նշանակումներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մի շարք միաբաններ, ավարտելով իրենց ուսումն արտերկրի տարբեր համալսարաններում եւ հովվական սպասավորությունը թեմերում, վերադարձել են Մայր Աթոռ Ս. Էջմիածին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ծառայության կոչվել Մայր Աթոռի տարբեր կառույցներում:
Տ. Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը, վերադառնալով Կանադայի Հայոց թեմից, ծառայության է կոչվել Մայր Աթոռի Ֆինանսական բաժնում: Տ. Իսահակ աբեղա Պողոսյանը, ով ուսանում էր Հունաստանում, նշանակվել է Մայր Աթոռի հյուրընկալ: Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը (Աթենքի պետական համալսարան, Հունաստան) ստանձնել է Մայր Աթոռի Վանորեից տեսչի օգնականի պարտականությունները: