Նոր նշանակումներ Հայ Եկեղեցու թեմերում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ մի շարք եկեղեցականներ ծառայության են կոչվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում:
Հոգեշնորհ Տ. Միքայել աբեղա Գեւորգյանը ծառայության է նշանակվել Սյունիքի փոխառաջնորդությունում (Տաթեւի վանք) առաջնորդական փոխանորդի իշխանության ներքո: Արժանապատիվ Տ. Մարտիրոս քահանա Հակոբյանը եւ Տ. Հրաչ քահանա Սարգսյանը ծառայության են կոչվել ԱՄՆ Հայոց Արեւելյան Թեմում թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Տ. Մուշեղ քահանա Խաչատրյանը հովվության է կոչվել Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմում թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը կծառայի Վիրահայոց Թեմում:
Հայրապետական տնօրինությամբ բարեշնորհ Սամվել սրկ. Հարությունյանը ծառայության է նշանակվել Սյունիքի փոխառաջնորդությունում առաջնորդական փոխանորդի իշխանության ներքո: