Նոր նշանակումներ Հայ Եկեղեցու թեմերում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ:

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ` նոյեմբերի 1-ից նորընծա 2 քահանաներ, ավարտելով քառասնօրյա պատրաստության աղոթական շրջանը, հոգեւոր ծառայության են նշանակվել են տարբեր թեմերում: Տ. Ահարոն քահանա Գրիգորյանը ծառայության է կոչվել Գուգարաց Թեմում` Թեմակալ Առաջնորդի իշխանության ներքո: Տ. Գեղարդ քահանա Կաբաղյանն իր հոգեւոր սպասավորությունը կիրականացնի Հնդկաստանի հայոց հոգեւոր հովվությունում:

Մեկ այլ տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` ազատվելով Գուգարաց Թեմում ստանձնած պարտականություններից, իսկ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի աշխատակից Սամվել սարկավագ Հարությունյանը իր ծառայությունը կշարունակի Հնդկաստանի հայոց հոգեւոր հովվությունում: