Նոր նշանակումներ Հայ Եկեղեցու թեմերում եւ կառույցներում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմերում եւ Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի հոգեւոր կրթական հաստատություններում: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը, ազատվելով Հառիճավանքի ընծայարանի տեսչի պարտականություններից, ստանձնել է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսչի պարտականությունները: Հառիճավանքի ընծայարանի տեսուչ է նշանակվել Մայր Աթոռի միաբան, ընծայարանի փոխտեսուչ Տ. Նշան աբեղա Հմայակյանը:Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմից Տ. Խադ քահանա Ղազարյանը ծառայության է կոչվել Բուլղարիայի հայոց թեմում, իսկ նորաօծ Տ. Սեպուհ քահանա Ամիրյանն իր հոգեւոր ծառայությունը կիրականացնի Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմում: