Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն 30.09.2015
Նոր հրատարակություն

     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և թանգարանների տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանի նախաձեռնությամբ լույս է ընծայվել «Մյուռոնօրհնությունը ԺԹ.-ԻԱ. դարերում» փաստաթղթերի և նյութերի ժողովածուն:
     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Հայաստանի Ազգային արխիվի համատեղ ջանքերով հրատարակված վավերագրերը լուսաբանում են 19-21-րդ դարերում Մյուռոնօրհնության և Մյուռոնի առաքման գրեթե բոլոր առանցքային հարցերը: Ժողովածուի մեջ ընգրկվել են նաև 2001 և 2008 թթ. մյուռոնօրհնությունների վերաբերյալ նյութեր, ինչպեսև պատմական լուսանկարներ ու չհրատարակված նյութերի ցանկեր: Ժողովածուն կազմել և ծանոթագրել է Հայաստանի ազգային արխիվի աշխատակից պատմ. գիտ. թեկնածու Գոհար Ավագյանը:
     Գիրքը տպագրվել է ամերիկաբնակ տեր և տիկին Տիրան և Քնար Եղբայրյանների մեկենասությամբ: