Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն 24.12.2014
Նոր հրատարակություն

     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը հրատարակել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վաստակավոր դասախոս, բարեհիշատակ պրոֆեսոր Զառա Տեր-Ղազարյանի «Արևմտաեվրոպական երաժշտության պատմություն» վերնագրով ուսումնական ձեռնարկը:
     Սույն գրքում ընդգրկված է հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դարը ներառող ժամանակահատվածի լիակատար պատկերը: Հեղինակն ի նկատի է ունեցել երաժշտության պատմության զարգացման գլխավոր փուլերը` յուրաքանչյուր ներկայացվող ժամանակաշրջանին տալով իր իսկ բովանդակությանը համապատասխան ծավալի սահմաններ:
Գիրքը տպագրվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: