Նոր հրատարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել մեկնողական գրականության քրեստոմատիա` «Ավետարանական առակների մեկնություններ» վերնագրով: Քրեստոմատիան կազմել է Լիլիթ Հովսեփյանը:
Այս բնագիրն ընդգրկում է ավետարանական առակների մինչև 15-րդ դարը հասնող մեկնությունների հատվածները, որոնք քաղվել են ձեռագիր և տպագիր հասանելի օրինակներից: Ներկա ծաղկաքաղ մեկնության բնագիրն օգտակար կլինի առակների և մեկնությունների խնդրահարույց հարցերին լուծում տալու համար: Միաժամանակ այս գիրքը հնարավորություն կտա մեկնողական գրական ավանդույթի մեջ ավելի տեսանելի դարձնել ավանդականն ու փոխանցվողը, նաև` առանձին հեղինակների ինքնուրույն շերտերի դրսևորումները:
Գիրքը բովանդակում է 37 խորագիր, որոնց մեջ գերակշռում են Մատթեոսի Ավետարանից մեջբերված առակները, երկրորդ տեղում Ղուկասի Ավետարանից քաղված հատվածներն են, ապա Մարկոսի Ավետարանինը, և ընդամենը երկու միավոր Հովհաննեսի Ավետարանից:
Գիրքը տպագրվել է մեկենասությամբ Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի: