Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն 14.11.2012
Նոր հրատարակություն

     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել «Խորհուրդ Սրբոյ Պատարագի Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ» գործը` աշխատասիրությամբ Տ. Տիրատուր քահանա Սարդարյանի (Գերմանիայի հայոց թեմ) եւ պրոֆ. դոկտ. Գաբրիելա Վինկլերի (Թյուբինգենի համալսարան):
     Աշխատությունը Ս. Պատարագի հայերեն գ(րաբար) տեքստի հանդիպադիր թարգմանությունն է գերմաներեն լեզվի: Գրքի սկզբում զետեղված ընդարձակ առաջաբանում անդրադարձ է կատարվում Հայոց Պատարագի մասերին, բացատրվում ինչպես ընդհանուր հատվածների, այնպես էլ առանձին արտահայտությունների իմաստը:
     Աշխատությունը նախատեսված է թե՛ ծիսական օգտագործման եւ թե՛ Ս. Պատարագի ուսումնասիրության համար: