Նոր հրատարակություն. «Վարք սրբոց» Գ հատոր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Վարք սրբոցի» Գ հատորը` թարգմանությամբ Գեւորգ Մադոյանի:

«Վարք սրբոցի» աշխարհաբար թարգմանության այս հատորն ընդգրկում է «Ս. Ինդոս Ս. Նիկողայոս» հատվածները:

Գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: