Նոր հրատարակություն. «Սուրբ Էջմիածնով եւ Սուրբ Էջմիածնի համար»

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Սուրբ Էջմիածնով եւ Սուրբ Էջմիածնի համար» գրքույկը` նվիրված Լիբանանի «Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց համախմբումի» հիմնադրման 50-ամյա հոբելյանին: Գրքույկը հրատարակության է պատրաստել Մայր Աթոռի թանգարանների տեսուչ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, խմբագրել Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը:

Գրքույկում ընտրողաբար դրված է Վազգեն Ա եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսների նամակագրությունը համախմբումի վարչության հետ: Այն սկսվում է Համախբումի 50-ամյակին նվիրված Գարեգին Բ Վեհափառի օրհնության գրով:

Գրքում զետեղված են նաեւ Հայոց Եկեղեցու սպասավորների եւ Համախմբումի անդամուհիների մտորումներ Համախմբումի առաքելության, եկեղեցանվեր եւ հայրենասիրական գործունեության մասին: