Նոր հրատարակություն. Սուրբ Եպիփան Կիպրացու ճառերը

Նոր հրատարակություն. Սուրբ Եպիփան Կիպրացու ճառերը  30.08.2013
Նոր հրատարակություն. Սուրբ Եպիփան Կիպրացու ճառերը

     

   

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ընդհանրական Եկեղեցու Դ.  դարի նշանավոր հայրերից Սուրբ Եպիփան Կիպրացու ճառերի գրաբար բնագրերը` աշխատասիրությամբ Հակոբ Քյոսեյանի:

     Գրքի մեջ ամփոփված 52 ճառերը հարուստ նյութ են բովանդակում սուրբգրային պարականոնների, եկեղեցական ավանդազրույցների հետազոտման համար: Հայրաբանական ակներև հետաքրքրությամբ աչքի են ընկնում մասնավորապես Ծննդոց գրքի բացատրությունը պարունակող ճառերը, որոնց հունարեն բնագրերն այսօր անհայտ են:

 
   Գիրքը հրատարակվել է Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ: