Նոր հրատարակություն. Սուրբ Գրիգոր Նյուսացի «Քրիստոնեական»

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Ընդհանրական Եկեղեցու հայրեր» մատենաշարի երկրորդ գիրքը` Ընդհանրական Եկեղեցու նշանավոր հայրերից մեկի` կապադովկացի Սուրբ Գրիգոր Նյուսացու «Քրիստոնեական» աշխատությունը` թարգմանությամբ Պարգեւ Շահբազյանի: Գիրքը հրատարակվել է հովանավորությամբ Տեր եւ Տիկին Արմեն եւ Նունե Սարգսյանների:

Սուրբ Գրիգոր Նյուսացին Հայ Եկեղեցու կողմից սիրված եւ մեծ ընդունելություն գտած հայրապետներից է: Նրա մատենագրական վաստակը սերտորեն կապված է Հայ Եկեղեցու եւ մշակույթի պատմության հետ: «Քրիստոնեականը» («Ճառ յաղագս մեծին քրիստոնեականին») Սուրբ Գրիգոր Նյուսացու դավանաբանական գլխավոր եւ ծավալուն երկն է, որն ամփոփումն է հեղինակի ուղղափառ վարդապետության հիմնարար սկզբունքների:

Նյուսացու այս գործը հայերեն թարգմանվում է առաջին անգամ: