Նոր հրատարակություն. Սուրբ Գրիգոր Նյուսացի «Մեկնություն Ժողովողի»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Սուրբ Գրքի մեկնություններ» մատենաշարի առաջին գիրքը` Ընդհանրական Եկեղեցու նշանավոր հայրերից մեկի` կապադովկացի Սուրբ Գրիգոր Նյուսացու «Մեկնություն ժողովողի» ժողովածուն` թարգմանությամբ Գրիգոր Դարբինյանի: Գիրքը հրատարակվել է հովանավորությամբ «Լեւոն սարկավագ եւ Արաքսի Զենյան» հիմնադրամի:
Հրատարակության մեջ ընդգրկվել են Նյուսացու ութ ճառեր «Մեկնություն Ժողովողի» գրքի բնագրային 1-3.13 հատվածի վերաբերյալ:
Խոսելով զգայականից օտարացմամբ գերզգայականին հասու լինելու մասին` Նյուսացին երկրայինին, իր արժեքներով հանդերձ, հակադրում է երկնայինը, որն էլ պետք է լինի հոգեւոր կյանքի ելակետ բոլոր քրիստոնյաների համար:
Նյուսացու այս գործը հայերեն թարգմանվում է առաջին անգամ: