Նոր հրատարակություն. Սուրբ Անտոն Մեծ «Խրատներ»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հոգեւոր ընթերցումներ» մատենաշարի առաջին գիրքը` անապատականության հայր սուրբ Անտոն Մեծի «Խրատներ» ժողովածուն` թարգմանությամբ Ա. Զոհրաբյանի եւ խմբագրությամբ Տ. Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանի: Գրքի հրատարակությունն իրականացվել է Տեր եւ Տիկին Րաֆֆի Մարուքյանների, Տեր եւ Տիկին Սարո Մարուքյանների մեկենասությամբ:
Գրքում տեղ են գտել Անտոն Անապատականի խրատները եւ անապատական կյանքի կանոնադրությունը, ասույթներ եւ պատումներ սուրբ Անտոնի կյանքի մասին, ինչպես նաեւ որոշ խրատների մեկնություններ: Գիրքը մեծ արժեք է ներկայացնում քրիստոնեական բարոյական արժեքների եւ չափանիշների ուսուցման տեսանկյունից: