Նոր հրատարակություն. Պարույր Մուրադյան. «Հին Թիֆլիսի հայոց եկեղեցիները»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը «Հայ Եկեղեցու պատմության սկզբնաղբյուրներ» շարքից հրատարակել է Պարույր Մուրադյանի «Հին Թիֆլիսի հայոց եկեղեցիները» կարեւոր աշխատությունը:
Հին Թիֆլիսի մասին վկայություն բովանդակող հիշատակարանների, ուղեգրությունների, վավերագրերի եւ այլ նյութերի քննությամբ հեղինակը ճշգրտում ու սահմանում է Վիրքի մայրաքաղաքում հայոց եկեղեցիների կառուցման ժամանակագրությունը, տեղորոշումը, հիմնախնդիրների ու սպասավորների ինքնությունը, վերծանում վիմագրերը: Պաշտամունքային եւ մշակութային օջախների պատմությունը դիտարկվում է տեղի հայկական համայնքի կազմավորման եւ գործունեության համատեքստում:
Գիրքը տպագրվել է տեր եւ տիկին Արմեն եւ Նունե Սարգսյանների մեկենասությամբ: Աշխատությունը հարստացնում են 70 պատմական լուսանկարները: