Նոր հրատարակություն. Որոգինես «Աղոթքի մասին»

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Ընդհանրական Եկեղեցու հայրեր» մատենաշարի չորրորդ գիրքը` Ընդհանրական Եկեղեցու նշանավոր հայրերից մեկի` Որոգինեսի «Աղոթքի մասին» ժողովածուն: Գրքի հրատարակությունն իրականացվել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բարերարությամբ: Աշխատությունն աշխարհաբարի է վերածել Պարգեւ Շահբազյանը:

Գրքում տեղ են գտել մեծանուն աստվածաբանի դիտարկումները քրիստոնյայի կյանքում աղոթքի կարեւ որության եւ անհրաժեշտության, քրիստոնեական աղոթքի մատուցման ու տեսակների, ինչպես նաեւ Տերունական աղոթքի մեկնության վերաբերյալ: