Նոր հրատարակություն. Աշոտ Հովհաննիսյան «Պատմագիտական ուսումնասիրություններ»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել ՙ«Արարատ»-ի ժառանգությունը» մատենաշարի հինգերորդ գիրքը` Աշոտ Հովհաննիսյանի «Պատմագիտական ուսումնասիրություններ» ժողովածուն` աշխատասիրությամբ Պետրոս Հովհաննիսյանի: Գրքի հրատարակությունն իրականացվել է տեր եւ տիկին Սարո Մարուքյանների եւ տեր եւ տիկին Րաֆֆի Մարուքյանների մեկենասությամբ:
Գրքում տեղ են գտել 20-րդ դարի հայ նշանավոր պատմաբան եւ հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Հովհաննիսյանի` «Արարատ» ամսագրում հրատարակված պատմագիտական ուսումնասիրությունները: