Նոր հրատարակություններ

Նոր հրատարակություններ 12.09.2012
Նոր հրատարակություններ

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Պատկերազարդ տոնացույց» եւ Անդրե Ժիդի «Հովվերգական Սիմֆոնիան» գրքերը:

«Պատկերազարդ տոնացույց» գրքի ստեղծման համար հիմք է ծառայել  Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Շողակաթ» հեռուստաընկերության «Մանուկների Աստվածաշունչ» հաղորդաշարը: Գրքի օգնությամբ մանուկները կարող են տեղեկանալ եկեղեցական տարբեր տոների, բարեպաշտական սովորությունների, ինչպես նաեւ եկեղեցական տոներին առնչվող ժողովրդական ավանդույթների մասին: Աշխատության մեջ օգտագործված են  պատկերներ, որոնց նախատիպերը ստեղծվել են հարյուրավոր տարիներ առաջ հայոց վանքերում, գրչության կենտրոններում ծաղկող` նկարազարդող մանրանկարիչների ձեռքով: Վերահրատարակված տոնացույցում նաեւ ավելացվել են Հայոց Եկեղեցու որոշ շարժական տոների աղյուսակները մինչեւ 2021 թ.:

 

19-րդ դարի վերջին տասնամյակի եւ քսաներորդ դարի առաջին կեսի ֆրանսիացի մեծանուն գրող Անդրե Ժիդի «Հովվերգական Սիմֆոնիան՚» վեպը ֆրանսերենից թարգմանել է Պարգև Շահբազյանը: Սույն աշխատության հրատարակությունը հովանավորել է Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: