Նոր հրատարակություններ

Նոր հրատարակություններ ՙՅայսմաւուրք՚ ժողովածուն Հայ եկեղեցու ծիսական գրքերից մեկն է: Այն պարունակում է նահատակված կամ ննջած սրբերի համառոտ վկայաբանություններն ու վարքերը, ինչպես նաև տերունական տոների մասին հոդվածներ, և նախատեսված է ամենօրյա ընթերցումների համար եկեղեցում ժամերգություններից առաջ կամ հետո:
Հատորները տպագրվել են Մայր Աթոռի բարերար տիար Սարգիս Պետոյանի մեկենասությամբ: