Նոր հրատարակություններ

Նոր հրատարակություններ 01.07.2010

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Հովհաննես Ծործորեցու «Մեկնություն Մատթեոսի Ավետարանի» աշխատությունը:

Մատթեոսի Ավետարանի ներկա մեկնությունը գրվել է Հովհաննես վարդապետ Ծործորեցու կողմից 1316 թվականին` որպես շարունակություն ս. Ներսես Շնորհալու Մատթեոսի Ավետարանի մեկնության, որ ընդհատվել էր Ե 17 համարով: Սա հայոց միջնադարում ստեղծված հավանաբար ամենածավալուն ու մանրակրկիտ մեկնությունն է, որ կատարվել է համաքրիստոնեական եւ հայ հայրերի մեկնությունների հիման վրա: Երկհատոր այս աշխատության թարգմանությունը գրաբարից իրականացրել եւ ծանոթագրել է Սեդա Ստամբոլցյանը:

 

Հրատարակչական բաժինը հրատարակել է նաեւ Ս. Եփրեմ Ասորու «Ճառընտիրը», որն ընդգրկում է Ս. Եփրեմի ճառերի ընտրանին` «Կցուրդ Ս. Եփրեմի Ասորւոյ» (Ն. Ակինեան, Վիեննա, 1957) եւ «Սրբոյն Եփրեմի Մատենագրութիւնք, հատոր 4, Ճառք եւ աղօթք» (Վենետիկ, Ս. Ղազար, 1836) հրատարակություններից: Գրաբարից թարգմանությունն իրականացրել է Մարթա Արաբյանը:

Երկու աշխատությունները հրատարակվել են մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: