Նոր հրատարակություն` «Անապակ բաժակի խնդիրը Հայոց Եկեղեցում»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը «Ս. Էջմիածնի գիտական ժառանգությունը» շարքով լույս է ընծայել Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանի «Անապակ բաժակի խնդիրը Հայոց Եկեղեցում» աշխատությունը, որն առաջին անգամ համակողմանիորեն անդրադառնում է ծիսաաստվածաբանական մեկ խնդրի, թե ինչո՞ւ Հայոց Եկեղեցին, ի տարբերություն քրիստոնեական մյուս եկեղեցիների, Ս. Պատարագի ժամանակ հաղորդության բաժակի մեջ գինուն ջուր չի խառնում:
Ուսումնասիրության նպատակն է Հայոց Եկեղեցու հայրերի, վարդապետների եւ Սրբազան ավանդության միջոցով տեսնել եւ ցույց տալ, թե ինչպես է մեր Եկեղեցին մեկնաբանել այս կամ այն սուրբգրային տեղին, հարկ եղած դեպքում ինչ փաստեր և հակափաստարկներ է բերել` ապացուցելու համար անապակ գինով պատարագելու իր ավանդությունը:
Աշխատությունը նախատեսված է աստվածաբանների, հայագետների եւ ընթերցողների լայն շրջանակի համար:
Գիրքը տպագրվել է Հյուսիսային Ամերիկայի Հայոց Արեւմտյան թեմի մեկենասությամբ: