Նշանակում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կալվածոց տեսուչ:

Կալվածոց տեսչությունն իրականացնում է Մայր Աթոռի կալվածքների հոգատարությունը, կառավարումն ու տնօրինությունը: