Նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ մի շարք եկեղեցականներ իրենց հոգեւոր ծառայությունը կշարունակեն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տարբեր թեմերում:

Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը, ազատվելով Սյունյաց թեմի Սյունիքի փոխառաջնորդի պարտականություններից, ծառայության է կոչվել Կանադայի Հայոց թեմում:

Տ. Զավեն աբեղա Յազիչյանը նշանակվել է Սյունյաց թեմ` որպես Սյունիքի փոխառաջնորդ, Տ. Խորեն աբեղա Առաքելյանը` Հունաստանի Հայոց թեմ:

Գեղարդավանքում սպասավորող Տ. Դանիել վարդապետ Թումանյանը ծառայության է կոչվել Շվեդիայի Հոգեւոր հովվությունում:

Տ. Ավետիս քահանա Համբարձումյանը (Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան) փոխադրվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմ` որպես Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցու հոգեւոր հովիվ, Տ. Հակոբ քահանա Հակոբյանը (Սյունյաց թեմի Սյունիքի փոխառաջնորդություն) հոգեւոր սպասավորությունը կշարունակի Եգիպտոսի Հայոց թեմում: