Նշանակումներ Հայ Եկեղեցու թեմերում

Նշանակումներ Հայ Եկեղեցու թեմերում

     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նշանակումներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում:
     Մայր Աթոռի միաբան Տ. Առեն վարդապետ Շահենյանը ծառայության է նշանակվել Գեղարքունյաց թեմում: 
     Տ. Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը, ազատվելով Ուկրաինայի հայոց թեմի Ղրիմի առաջնորդական փոխանորդի եւ Սուրբ Խաչ վանքի վանահոր պարտականություններից, նշանակվել է Շվեյցարիայի հայոց թեմում` որպես Ժնեւի եւ Լեմանի շրջանի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ:
     Մայր Աթոռի հյուրընկալ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը ծառայության է կոչվել Ուկրաինայի հայոց թեմում` որպես Ղրիմի առաջնորդական փոխանորդ եւ Սուրբ Խաչ վանքի վանահայր: