Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկական մաղթանք
Ն© Ս© Օ© Տ© Տ© ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՊԱՏԳԱՄԸ ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ
(Սուրբ Էջմիածին, 2009 թ. ապրիլի 12)
Յանուն Հօր ւ Որդւոյ ւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Այժմ աւադիկ հաշտեցոյց անդամովք մարմնոյ Իւրոյ ի ձեռն մահուան Իւրոյ` յանդիման կացուցանել զձեզ սուրբս եւ ամբիծս եւ անարատս առաջի Նորա,
եթէ կայցէք ի հաւատսն արմատացեալք եւ հաստատեալք,
եւ անշարժք ի յուսոյ Աւետարանին, զոր լուարուք,
քարոզելոյ ընդ ամենայն արարածս ի ներքոյ երկնից»
(Կող. Ա 22 - 23):
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Մեր եկեղեցիների խորաններից այսօր տրուում է մեզ մեր Տիրոջ ւ Փրկչի հրաշափառ Սուրբ Յարութեան աւետիսը: Հաւատաւոր մեր հոգիներին վերստին հնչում է մարդկութեան փրկութեան շնորհի անզուգական լուրը, թէ մեր Տէրը` Քրիստոս, հաշտեցրեց մեզ Աստուծոյ հետ Իր մարմնով ւ Իր մահուամբ, որպէսզի ներկայացնի մեզ Նրա առաջ սուրբ, անբիծ ւ անարատ, եթէ ամուր ու անսասան մնանք հաւատի մէջ ւ անխախտ յոյսի մէջ Աւետարանի, որ լսեցինք, ւ որ քարոզուեց երկնքի տակ բոլոր արարածներին:
Արդարւ , ո¯վ կարող էր մարդկանց կանգնեցնել Աստուծոյ առաջ սուրբ ւ անարատ, եթէ ոչ միայն` Աստուծոյ Որդին, Ով քաւեց մարդկութեան մեղքը Իր արդար ու պատուական արիւնով ւ Իր յարութեամբ փրկեց մարդկանց մահից ու շնորհեց ուղին յաւիտենական կեանքի: Այսօր վերստին խնդութեամբ օրհնաբանում ենք Քրիստոսին, նորոգուում ենք հաւատքով ւ յոյսով, որ քարոզութիւնն է Աւետարանի, քանզի յարուցեալ է Փրկիչն աշխարհի, ւ մենք յուսացեալ ենք Նրա պարգւ ած փրկութեան շնորհին:
Աստծուն հաւատալը Նրա գոյութեան մասին սոսկ իմացութիւնը չէ, այլ Աստծուն սիրելը, Աստուծոյ Խօսքը ընդունելը, ինչպէս ուսուցանել են մեզ մեր հայրերը, ւ կենարար այդ Խօսքով առաջնորդուելը: Հաւատքը թանկագին աւանդ է, հոգու կենդանութիւնն ու լոյսն է, որը պիտի պահպանել, խնամել, սնուցել ու աճեցնել, որ այն որւ է մտածութեամբ, խօսքով կամ գործով չվնասուի ու չաւերուի մեր հոգում:
Հաւատքը Քրիստոսով, Ով «ճշմարիտ պատկերն է աներւ ոյթ Աստուծոյ», մարդկանց հանդէպ աստուածային սիրոյ ու ողորմութեան ճանաչումն ու փառաւորումն է ւ այդ սիրով ապրելը: Իր առաքելութեան ընթացքում մեր Տէրը` Յիսուս Քրիստոս, յաճախ էր խօսում հաւատքի կարւ որութեան մասին: Նա ուսուցանեց ւ հրաշագործեց առաւելաբար այնտեղ, ուր հաւատք գտաւ ւ տրտմեց ու վշտացաւ, երբ չգտնուեց յուսացեալ հոգի, հաւատք Աստուծոյ հանդէպ, այլ միայն` արտաքին ձւ աստուածպաշտութեան: Տէրը միշտ մեզ հետ է, եթէ մենք աներկմիտ հոգով Նրա հետ ենք: Իսկ ուր Տէրն է` ազատութիւն է, ճշմարտութիւն է, արդարութիւն է, սէր ու խաղաղութիւն է: Ուր Տէրն է` փրկութեան շնորհ է, բժշկութիւն, մխիթարութիւն, յարուցեալ հոգի է, յոյս է ւ հաւատք:
Հաւատքի հրաշքն է պատմում մեզ Սուրբ Գիրքը. կոյրերը տեսնում են, կաղերը` քայլում, բորոտները` մաքրուում, մահացածները յարութիւն են առնում: Այս ամենը տեսնելով ւ Տիրոջ կենարար խօսքը լսելով` մարդիկ հետւ ում էին Նրան` հաւատալով, որ իրականացել են Փրկչի մասին մարգարէութիւնները: Հաւատքը սասանուեց, ւ յուսալքութիւնը համակեց մարդկանց Քրիստոսի խաչելութիւնից յետոյ: Երկիւղը համակեց անգամ Տիրոջ աշակերտներին, ովքեր շփոթուած ու տարակուսած էին, երբ յարուցեալ Քրիստոս յայտնուեց նրանց մէջ ւ խօսեց նրանց հետ: Նոյն Տէրն էր առաքեալների աչքերի առջւ ` Նա, Ով խաչուեց ւ գերեզման դրուեց ւ Ում տեսնում էին, ահա, յարուցեալ: Այդժամ լուսաւորուած մտքով` առաքեալները հասկացան, որ մարդկութեան համար բացուել է փրկութեան` մահուանից կեանք առաջնորդուելու ճանապարհը: Ու մինչ այդ, եթէ վախեցած ւ յուսաբեկ էին, այլւ ս մահից աներկիւղ տարածեցին Աւետարանը, որ յարուցեալ է Քրիստոս` Փրկիչն աշխարհի:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր ւ միշտ յարուցեալ Քրիստոս մարդկանց հետ է` նորոգելու համար կեանքը, վերափոխելու աշխարհը: Յարուցեալ Քրիստոս մարդկանց հետ է` հաստատելու աստուածսիրութեան ւ մարդասիրութեան ընթացքներում, որպէսզի մերժուեն սուտը, անարդարը, նախանձն ու ատելութիւնը, վերանան արհաւիրքն ու պատերազմը, ցաւը, հոգսը, կարիքը, ւ Աստուծոյ շնորհն ու ողորմութիւնը մարդկային կեանքում առատանան այնպէս, ինչպէս երկիրն է ստանում երկնքից լոյս, ցող, անձրւ ւ կանաչում է, ծաղկում ու պտղաբերում: Սակայն ի°նչ կարելի է սպասել, ի°նչ հեռանկար յուսալ, եթէ արարչաստեղծ կեանքը հաստատուի աստուածային ճշմարիտ սիրուց, աստուածային լոյսից հեռացող, Աստծուն ուրացող հոգու մէջ, ի°նչ հեռանկար, եթէ ոչ այն, որ «չար ու խաբեբայ մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան» (Բ Տիմ. Գ 13): Գալիքի յոյսը Աստուած է` մեր Տէրը Յիսուս Քրիստոս, Ով պարգւ ում է մարդկանց զօրութիւնը յարուցեալ կեանքով ապրելու, միշտ դէպի բարին ընթանալու, դէպի խաղաղ, բարօր, ապահով ու արդար աշխարհ:
Քրիստոսով իր փրկութեանը, կեանքի նորոգութեանը հաւատաց ւ մեր ժողովուրդը` հաստատուելով անշարժ վէմին Աւետարանի քարոզած յոյսի ւ հաւատքի: Առաքեալների, առաքելապատիւ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետի ու բազում սրբերի հաւատքով յարուցեալ Քրիստոս քայլեց մեր երկրում, լուսաւորեց մեր ժողովրդի կեանքը, օրհնեց մտքի ւ հոգու արգասիքներով, զօրացրեց ւ յոյսով պահպանեց փորձութիւնների ու նեղութիւնների մէջ: Փրկչին ապաւինած` մեր ժողովուրդը վեր յառնեց մահուան խորխորատներից ւ յարուցեալ իր նոր կեանքը վերընձիւղեց, իր տունը կառուցեց, հայրենի ծուխը ծխեցրեց ու թէւ տարագիր ու աշխարհասփիւռ` մնաց համախումբ ու միասնական, հաւատաց արդարութեան յաղթանակին, ազատութեան իրաւունքին, բարիով ու բարիքով կեանքի վերափոխմանը, խաղաղ աշխարհի տեսիլքին:
Այս հաւատով ու ձգտումներով, սիրելի հաւատաւոր զաւակներ, այսօր ջանում ենք բարգաւաճ դարձնել Հայաստան ւ Արցախ մեր հայրենի ազատ երկիրը, զօրացնել եկեղեցական ւ ազգային մեր կեանքը ի սփիւռս աշխարհի: Մեր յոյսերի ու նպատակների իրագործման ւ մեր օրերի դժուարութիւնների յաղթահարման համար ուղեկից դարձնենք մեզ միմեանց հանդէպ տէրունապատուէր սէրը, յարգանքը, ազնուութիւնն ու վստահութիւնը, հոգածութիւնն ու աջակցութիւնը, որ հիմքն ու ամրութիւնն են եկեղեցական ու ազգային մեր կեանքի, ընտանիքների, ընկերութեան, բարեկամութեան ու արդիւնաւոր գործակցութեան: Այդ արժէքներով են խնամուում ւ բարգաւաճում պետական ու հասարակական կեանքի կառոյցները ւ ծառայում ընդհանուրի բարիքին: Այդ արժէքները պիտի օգնեն մեզ յատկապէս այսօր, տնտեսական անհաստատ իրավիճակներում, առկայ խնդիրների ու մտահոգութիւնների պայմաններում գտնելու հաստատուն ւ բարեյոյս ուղիները, Հայրենիքում ւ Սփիւռքում կեանքի կոչելու բարեբեր գործեր: Այո, աներկիւղ, «բարձրագլուխ պարծենում են» ու պիտի պարծենան ճշմարիտ հաւատքն ու հաւատի գործերը: Հաւատաւոր հոգու ազնիւ արգասիքները ամեն ասպարէզում, ամեն քայլափոխին իրական տեսնելով է, որ մեր զաւակները պիտի սովորեն դրանցով ապրել, ընտանիք սիրել, ընկեր սիրել, Հայրենիք ւ Աստուած սիրել: Արդ, սիրելի հաւատաւոր ժողովուրդ, հանդերձաւորուած Տիրոջ փրկութեան պարգւ ներով, հաւատքով ու յոյսով միշտ նորոգելով մեր հոգիները` սիրով, միաբան, միասիրտ ու միակամ ծառայենք ազգային մեր բոլոր իղձերի ու նպատակների իրագործմանը: Եւ Տէրը, որ միշտ մեզ հետ է, տեսնելով մեր բարի գործերը, պիտի վարձատրի մեզ յարուցեալ կեանքով:
Քրիստոսի հրաշափառ Յարութեան բերկրալի աւետիսով ւ եղբայրական սիրով ողջոյն ենք յղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նուիրապետական Աթոռների Գահակալներին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին, Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկեանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆեանին, Քոյր Եկեղեցիների հոգւ որ Պետերին` հայցելով Տիրոջ շնորհով լեցուն բազում արգասիք իրենց հոգւ որ առաքելութեան մէջ: Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու բարեջան բոլոր սպասաւորներին ւ հաւատաւոր Մեր զաւակներին ի սփիւռս աշխարհի ւ մաղթում բարօր կեանք, բարի ծառայութիւն ու առատ արդիւնք:
Մեր օրհնութիւնն ու ողջոյնն ենք բերում Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Տիար Սերժ Սարգսեանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահ Տիար Բակօ Սահակեանին, հայոց պետական ողջ աւագանուն ւ Տիրոջ շնորհների հայցով մաղթում նոր յաջողութիւններ` ի սէր մեր Հայրենիքի ւ հանուր հայ կեանքի:
Ամենայն բարեաց մաղթանքով ողջունում ենք Հայաստանում հաւատարմագրուած դիւանագիտական առաքելութիւնների ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Թող Բարձրեալի հզօր Աջը հովանի լինի Ձեզ, Ձեր ժողովուրդներին ու երկրներին, պետական այրերին` ժողովուրդների բարեկամութեան զօրացման աստուածահաճոյ առաքելութեան մէջ:
Փրկչի Յարութեան հոգենորոգ այս օրը, սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի սփիւռս աշխարհի, միասնական մեր աղօթքը բարձրացնենք երկինք, որ Տիրոջ պարգւ ած փրկութեան հաւատն ու յոյսը բոլոր մարդկանց հետ լինեն, մխիթարեն նեղութիւնների մէջ, զօրացնեն դժուարութիւնների մէջ ու պահպանեն հաստատուն աստուածասէր ճանապարհներին: Թող Տէրն օրհնի մեր ժողովրդին` ընթանալու դէպի խաղաղ ու բարեբեր հանգրուաններ` օրհնութեամբ, շնորհով ու ողորմութեամբ լեցուն: Ամուր ու անսասան մնանք հաւատքի մէջ ւ անխախտ յոյսի մէջ Աւետարանի, որպէսզի յարուցեալ մեր Տէրը` Փրկիչ, ներկայացնի մեզ Բարձրեալ մեր Հօր առաջ անբիծ ու անարատ` Աստծուն յուսացեալ բոլոր հոգիների հետ:
Փառք ամենազօր Յարութեան Քո, Տէր, այսօր ւ յաւիտեան. ամէն:
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի