Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա
Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնեց Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի Հայոց թեմեր:
Այցի ընթացքում, Փարիզում եւ Լոնդոնում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմակալ առաջնորդների, թեմական կառույցների ներկայացուցիչների եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ: