Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով:

Մեր հորդորն ու մաղթանքն է, որ Սահմանադրության օրվա խորհրդով առավել զորացնենք Հայրենիքին նվիրյալ ծառայություն մատուցելու մեր կամքն ու ձգտումը` հավատարիմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ ամփոփված դրույթներին, որոնք երաշխավորում են արժանապատիվ, արդար եւ ազատ կյանքը մեր ժողովրդի: Կառուցենք հայոց լուսավոր ապագան առ Աստված հավատքով ու հույսով, սահմանադրական սկզբունքների հաստատուն հիմքերի վրա:

Թող Ամենակալն Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի եւ պահպանի Հայաստանի Հանրապետությունը եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին` երկնառաք օրհնությամբ պարգեւելով շինություն ու պայծառություն, նորանոր ձեռքբերումներ եւ ամենայն բարիք:

Օրհնությամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ