Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում կրթական հաստատությունների տնօրինություններին, մանկավարժներին եւ դասախոսներին, ուսանողներին եւ աշակերտներին:

Մաղթում ենք, որ Աստծո օրհնությամբ արգասավոր լինի նոր ուսումնական տարին, եւ մեր զավակները ուշիմությամբ ու ջանադրութամբ ամբարեն իրենց մատուցվող գիտելիքները, որպեսզի իմացությամբ զորացած կարողանան լավագույնս ծառայել մեր ժողովրդին, մեր Հայրենիքին եւ Սուրբ Եկեղեցուն:

Վաստակով լեցուն տարեշրջան ենք մաղթում կրթության գործի բոլոր նվիրյալներին, որ Աստծո օրհնությամբ շարունակեն բազմարդյուն ձեռքբերումներով զարդարել նոր սերունդ կրթելու եւ դաստիարակելու իրենց անխոնջ ջանքերը:

Թող մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի շնորհները եւ խաղաղությունը միշտ լինեն մեզ հետ եւ բոլորի. ամեն: