Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում հավատավոր մեր ժողովրդին եւ շնորհավորում Հանրապետության օրվա տոնական առիթով:

Հարյուրամյակների ընդմիջումից հետո, կոտորածներ ու ցեղասպանություն կրած հայ ժողովուրդը հերոսական մաքառումով, իր հարուցյալ կյանքի հավատով 1918 թվականին վերստին կերտեց հայոց պետականությունը: Անկախացյալ հայրենի հողի վրա դարերի ոգորումից հետո կրկին ծածանվեց մեր պետականության դրոշը:

Այսօր, գոհություն Աստծո, մեր Հայրենիքի ազատ ու խաղաղ եզերքներում մեր ժողովուրդը ջանքեր է բերում կյանքի կոչելու իր հույսերն ու ձեռքբերումները` կառուցելու շեն ու բարօր երկիր եւ վերածնված Հայրենիքի շուրջ համախմբված պահպանելու, զորացնելու եւ պայծառացնելու իր աշխարհասփյուռ ազգային կյանքը:

Աղոթում ենք առ Աստված« որ շարունակական հաջողություններով ուղեկցվեն հայրենիքի բարգավաճման համար ներդրվող բարի ջանքերը« եւ աստվածասեր« ստեղծագործ Մեր ժողովուրդը խաղաղության մեջ կերտի իր լուսավոր ապագան: