Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի կտարվեն Ս. Գևորգի մասունքները

Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի  կտարվեն Ս. Գևորգի մասունքները 26.09.2014
Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի կտարվեն Ս. Գևորգի մասունքները

     Սեպտեմբերի 27-ին` Ս. Գևորգ Զորավարի տոնին, ձևավորված ավանդության համաձայն սրբի մասունքներն ամփոփող մասունքարանը կտարվի Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի:
     Այս առիթով եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ Պատարագ, որի ընթացքում բարեպաշտ ժողովուրդը հնարավորություն կունենա հաղորդակցվելու Ս. Զորավարի մասունքներին և արժանանալու դրանցից ճառագող օրհնությանը: