Միջկրոնական երկխոսությանը նվիրված միջազգային համաժողով Մադրիդում
Հուլիսի 16-18-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի «FERIA DE MADRID» պալատում կկայանա «Իսլամական համաշխարհային լիգայի» կողմից կազմակերպված Միջազգային համաժողով` նվիրված միջկրոնական երկխոսությանը: Համաժողովին մանակցում են թե° քրիստոնյա եւ թե° իսլամ հոգեւորականներ եւ աշխարհականներ ամբողջ աշխարհից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին կմասնակցի Ֆրանսիայի Հայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Նորվան արք. Զաքարյանը:
Կոնֆերանսի թեման է «Երկխոսություն Աստվածահայտ կրոնների, նաեւ` քաղաքակրթությունների եւ մշակույթների հետեւորդների միջեւ: Համաժողովի նպատակն է տարբեր դավանանքների մարդկանց բերել երկխոսության եւ համերաշխության: Նախատեսվում են նաեւ քննարկումներ կրոնների միջեւ համագործակցության ամրապնդման նպատակով:
Ժողովին կմասնակցեն եւ ելույթով հանդես կգան նաեւ Սաուդիան Արաբիայի եւ Իսպանիայի թագավորները: