Միջեկեղեցական հանդիպումներ Հունաստանում

Միջեկեղեցական հանդիպումներ Հունաստանում    12.10.2012
Միջեկեղեցական հանդիպումներ Հունաստանում

 

Հունաստանում պաշտոնական այցով գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը եւ Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Խորեն աբեղա Առաքելյանը հոկտեմբերի 10-ին այցելեցին Հույն Ուղղափառ Եկեղեցու Սինոդ, ուր հանդիպում ունեցան Սինոդի ընդհանուր քարտուղար Գաբրիել եպիսկոպոսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու Եկեղեցիների հարաբերությունների զարգացմանը եւ փոխգործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր, խաղաղության պահպանությանն ուղղված համատեղ գործակցության եւ հոգեւոր-կրթական հաստատությունների սաների փոխանակման ծրագրեր:

Նույն օրը Հովակիմ Սրբազանն ու Հայր Խորենն այցելեցին նաեւ Աթենքի եւ Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հերոնիմոսին: Սրբազան Հայրը Հերոնիմոս արքեպիսկոպոսին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջույնները: Արքեպիսկոպոսն իր խոսքում նշեց, որ շատ բարձր է գնահատում երկու Եկեղեցիների փոխհարաբերությունները: