Միջազգային էկումենիկ ժողով Բոսեի վանքում

Միջազգային էկումենիկ ժողով Բոսեի վանքում 10.09.2010

Սեպտեմբերի 8-11-ը, Իտալիայի Բոսեի վանքում տեղի է ունենում հոգեւոր կյանքին նվիրված 18-րդ միջազգային էկումենիկ ժողովը` «Հաղորդակցություն եւ մենակեցություն» խորագրով: Ժողովին մասնակցում են 250 ներկայացուցիչներ` հոգեւորականներ, վանականներ եւ աշխարհականներ Հռոմի Կաթոլիկ, Ուղղափառ եւ Անգլիկան Եկեղեցիներից:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը: