Միասնական աղոթք
Ապրիլի 23-ին, ժամը 1400-ին, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կկատարվի ուսանողական միասնական աղոթք Մեծ Եղեռնի 95-ամյակի առիթով: Արարողությունը կազմակերպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Երիտասարդաց կենտրոնը Երեւանի շուրջ քսան ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների հետ համատեղ:
Արարողության ընթացքում ողջ ուսանողությունը կարտասանի Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ աղոթքը: Կընթերցվեն նաեւ հատվածներ Սուրբ Գրքից, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաների կատարմամբ կհնչեն շարականներ: