Միաբանական հավաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքները կսկսի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության հինգերորդ հավաքը: Միաբանական հավաքին մասնակցելու համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են ժամանել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում եւ կառույցներում իրենց ծառայությունը բերող Ս. Էջմիածնի շուրջ 95 ուխտապահ միաբաններ /աբեղա, վարդապետ, ծայրագույն վարդապետ/:
Եռօրյա հավաքի ընթացքում քննության կառնվեն Հայոց Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերները, հասարակության հոգեւոր-բարոյական կյանքին առնչվող խնդիրներ եւ հովվական բնույթի հարցեր: Կլսվեն բանախոսություններ, միաբաններին կներկայացվեն Մայր Աթոռի տարբեր կառույցների ընթացիկ գործունեությունը լուսաբանող նյութեր:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները կմասնակցեն նաեւ ս. Հռիփսիմյանց, ս. Գայանյանց, ս. Գրիգոր Լուսավորչի եւ Ս. Էջմիածնի տոների առիթով կազմակերպված ուխտագնացություններին, թափորներին եւ տոնական միջոցառումներին:
Միաբանական նախորդ համագումարները գումարվել են 1988, 2001, 2003 եւ 2006